Մի Հռչակավոր Մարդու կյանք
Մարտի 20-ին մեր դպրոց այցելեց
Լեռ Կամսարի թոռնուհին՝Վանուհի Թովմասյանը: Նա մեզ պատմեց Լեռ Կամսարի մանկության մասին,
որ նա դեռ փոքրուց եղել էր այսպես կոչված «փակ» մարդ: Լեռ Կամսարը ոչ մեկին չէր թողնում
կարդար իր գրածները, նույնիսկ իրեն մոտ անձանց: Վանուհի Թովմասյանը պատմեց, որ նա վարում
է իր պապիկի գործերը վերականգնելու և տպագրելու գործընթաց: Այն ժամանակ մարդկանց ,որոնց
կարծիքները չէր համապատասխանում (ձեռք չէր տալիս)նախարարության կարծիքին ճնշում էին: Վանուհի Թովմասյանը ասեց, որ իր պապը կարող
էր մեկ նախադասության մեջ պահելու մի քանի միտք: Նաև խոսվեց այն փաստի մասին, որ Լեռ
Կամսարի ժամանակների գրողներին մեծարում էին, բայց Լեռ Կամսարին ոչ ոք չհիշեց: Դա կապված
էր իր գրածների հետ, որոնք պրովակացիոն էին: Վանուհի Թովմասյանը պատասխանեց մեր տված
բոլոր հարցերին, պատմեց հետաքրքիր փաստեր, որոնցից որոշը ես ներկայացրեցի, այսպիսով
ես կցանկանայի կրկին ունենալ այդպիսի փորձ:
Комментариев нет:
Отправить комментарий