Страницы

среда, 1 мая 2019 г.

Մշակույթը մեր կյանքում

Ամսի 25-ին և 26-ին ես և ընկերս գնացինք 7-1 դասարանին դասավանդելու: Մենք այդ դասից առաջ պատրաստել էինք թեման, այդ թեմայի հարցեր և հետազոտական աշխատանքի թեմաններ: 
Թեման էր՝Հայկական մշակույթը 15-17 դարերում:
Հարցերն էին՝
Ինչպիսի՞ առարկաներ էին դասավանդում Տաթևի համալսարանում, տալ այդ առարկաների սահմանումը և նկարագրել դրանք: (1 միավոր)
Ինչպիսի՞ դպրոցներ կային այդ ժամանակահատվածում, թվել այդ դպրոցների առաջնորներին(տնօրեններին, ղեկավարներին): (1 միավոր)
Պատմել Հայկական տպագրության ստեղծման մասին: (3 միավոր)
Թվարկել Հայաստանի մշակույթի զարգացման նախադրյալները: (1 միավոր)
Վերլուծեք հայկական ուշ միջնադարի որևէ մշակութային գործչի գործունեությունը:(1 միավոր):
Ապացուցեք կամ հերքեք այն տեսակետը, որ անհատը կարևորագույն դեր է խաղում մշակույթի առաջընթացի գործում: (2 միավոր)
Հետազոտական աշխատանքի թեմաններն էին՝«Հայկական մշակույթը (15-17 դարերում)»,«Տպագրության ստեղծումը»,«Գրիգոր Տաթևացու կյանքը»,«Հակոբ Մեղապարտի կյանքը»:
Այդ դասերը ըստ իս անցան շատ հետաքրքիր: Այդ երեխաներից ամենաբարձր գնահատականը ստացավ  Մառա Մկրտչյանը: Նա աչքի ընկավ իր գիտելիքներով, և այդ դասարանից միակն էր, բանավոր հարցին բավարարող պատասխան տվեց : Նման փորձը իմ կարծիքով օգտակար է: 

Комментариев нет:

Отправить комментарий