Աշխատանքային իրավունքը, իրավունքի ոլորտ է,
որով կարգավորվում են աշխատողների, արհմիությունների, գործատուների և պետության
միջև փոխհարաբերությունները, արմրագրվում և երաշխավորվում են աշխատանքի իրավունքը,
աշխատողների երաշխիքները, դրանց իրացման, ինչպես նաև պաշտպանության պայմանները և կարգը
Աշխատանքի իրավունքը խմբին պատկանող իրավունք է, ըստ
որի յուրաքանչյուր ոք ունի իր ֆիզիկական գոյությունը, հոգևոր ու նյութական պահանջմունքները
բավարարելու նպատակով սեփական աշխատանքով միջոցներ վաստակելու հնարավորություն։
Մարդու իրավունքների
համընդհանուր հռչակագրում, ի թիվս այլ միջազգային փաստաթղթերի, որոնցում այն ամրագրված է
որպես անօտարելի իարվունք, աշխատանքի իարվունքը բնորոշված է հետևյալ կերպ.
- Յուրաքանչյուր
ոք ունի աշխատանքի, աշխատանքի ազատ ընտրության, աշխատանքի արդար ու բարենպաստ
պայմանների և գործազրկությունից պաշտպանվելու իրավունք։
- Յուրաքանչյուր
ոք, առանց որևէ խտրականության, ունի հավասար աշխատանքի համար հավասար վարձատրության
իրավունք։
- Յուրաքանչյուր
աշխատող իրավունք ունի արդար ու գոհացուցիչ վարձատրության, որը ապահովի մարդավայել
գոյություն իր և իր ընտանիքի համար և անհրաժեշտության դեպքում լրացվի սոցիալական
ապահովության այլ միջոցներով։
- Յուրաքանչյուր
ոք ունի արհեստակցական միություններ ստեղծելու և իր շահերը պաշտպանելու համար
արհեստակցական միություններ ընդունվելու իրավունք
Комментариев нет:
Отправить комментарий