Կարդալով այս գիրքը ես հասկացա, որ մարդկանց զանգվածային ոչնչացումը եղել
է հիմնականում 1930-ից 1937 թվականներին, բայց դրանից հետո էլ է շարունակվել՝ ուղղակի
ավելի թույլ տեմպերով: Բոլորը այդ մարդկանց սպանությունները և աքսորների ղեկավարն էր
Իոսիֆ Ստալինին, բայց իրականում միակ մեղավորը նա չէ: Հասարակ մարդիկ այդ սպանությունների
համար մեղադրում էին Ստալինին, որովհետև նա էր ԽՍՀՄ-ի և ԽՄԿԿ-ի ղեկավարը: ԽՄԿԿ-ի բոլոր
անդամներին ձեռնտու էր նման իրավիճակը ԽՍՀՄ-ում, քանի որ նրանք ստանում էին իշխանություն
և կարող էին շատ բաներ հափշտակել անօրինական ճանապարհով: Երբ որ պետության ղեկավարը
ցանկանում է բացարձակ իշխանություն հաստատել բոլորի նկատմամբ, նա դա անում է մարդկանց
վախեցնելու միջոցով, ինչը և եղավ ԽՍՀՄ-ում: Իսկ վախեցնելու ամենալավ ձևը մարդկանց սպանել
էր, որպեսզի մյուսները տեսնեին և հասկանային հակառակվելու դեպքում ինչ կլինի իրենց
հետ: Այստեղից հետևություն, որ այդ զանգվածային ոչնչացումները կատարվելու էր նրա կողմից՝
ով կլիներ ԽՍՀՄ-ի և ԽՄԿԿ-ի գլխավորը, ուղղակի այդ սպանությունների քանակը տարբեր կլիներ,
իսկ դա կախված կլիներ այդ ղեկավարի դաժանության աստիճանից: Ռուսաստանում կառավարիչներին
ժառանգաբար է փոխանցվել երկիրը, որպես իրենց սեփականություն ընդունելը: Դրանից մենք
կարող ենք ենթադրել, որ նրաք շատ ցածր մակարդակի էին, քանի որ նրաց համար ոչ մի արժեք
չուներ մարդկային կյանքը: Երկիրը կառավարողները ԽՍՀՄ-ը աշխարհից կտրել էին միայն մեկ
նպատակով. դա շատ պարզ է՝ չպետք է զարգանա մարդկանց վիճակը: Մարդկանց գիտակցության
զարգացման դեպքում հնարավոր չէր լինի անել այն՝ ինչ արեցին նրանք: Լենինը 1920-ականներին
նույնպես շատ մարդկանց էր ոչնացնում: 1921-ից 1929 թվականների ընթացքում ԽՍՀՄ-ում հեղափոխական
հանցագործությունների համար քաղաքական պատճառներով դատապարտվել է 600 հազարմարդ: Այդ
նույն ժամանակահատվածում և նույն պատճառով գնդակահարվել է մոտ 11 հազար մարդ: Ստալինի
արածները Լենինի արածների տրամաբանական շարունակություննէր և, եթե Լենինը լիներ ղեկավար՝
նա կաներ դա: Ռուսաստանում նման բաներ անելու առաջին պատճառը այն է, որ սերունդը փոխվում
է և շատերը չեն էլ հիշում,թե ինչ է եղել այդ ժամանակ, իսկ երկրորդ պատճառը այն է, որ
մարդիկ կարծում են, թե եթե Ստալինը չպահեր Հայաստանը, ապա թշնամիները կգրավեին, բայց
ուղղակի հաշվեք, եթե Ստալինը չսպաներ և չաքսորեր այդքան հայերի, հայերը կարող էին ուժեղ
երկիր և բանակ կառուցել: Ստալինականները ոչ մի անիմաստ արդարացում չունեին իրանց ղեկավարին
արդարացնելու համար:
<<1937 թվականը Հայաստանում>> գրքի
վերլուծություն
Комментариев нет:
Отправить комментарий