- Գրավոր ներկայացրե′ք իրենից ինչ է պահանջարկը:Որն է Պահանջարկի օրենքը:
Տնտեսական օրենք, որը ցույց է տալիս գների և պահանջարկի մեծության հակադարձ կախվածությունը։ Պահանջարկի մեծության հիմնական հատկությունն այն է, որ այլ հավասար պայմաններում տվյալ ապրանքի գնի իջեցումը մեծացնում է պահանջարկը և հակառակը․ գնի և պահանջարկի միջև գործում է հակադարձ կամ բացասական կապ, որն էլ իրենից ներկայացնում է պահանջարկի օրենքը։ Օրենքի հիմքում ընկած է՝
Տվյալ արդյունքի հաջորդական միավորները բերում են ավելի պակաս բավարարվածություն․ սպառողներն արդյունքի լրացուցիչ քանակություններ կգնեն այն դեպքում, երբ դրանց գինն իջնի։
Գործում է եկամտի էֆեկտը։ Եկամտի կրճատումը տանում է ծախսերի կրճատման։ Փողի նախկին գումարով կարելի է գնել տվյալ արդյունքի ավելի մեծ քանակություն, առանց այլընտրանքային ապրանքներից հրաժարվելու։ Մի ապրանքի գնի իջեցման շնորհիվ խնայված գումարով հնարավորություն է առաջանում ավելացնել մյուս ապրանքների պահանջարկը։
Պահանջարկի օրենքն ունի նաև փոխարինման էֆեկտ, այն ենթադրում է, որ ավելի ցածր գնի դեպքում խթանվում է մարդկանց ավելի էժան ապրանքներ գնելու ցանկությունը՝ նմանատիպ այն ապրանքների փոխարեն, որոնք այդ ժամանակ համեմատաբար թանկ են։
- Նշեք պահանջարկի փոփոխության ոչ գնային գործոններ:
Առաջարկի մեծության վրա ազդում են նաև ոչ գնային գործոններ, որոնց փոփոխության հետ փոխվում է առաջարկը՝ կորը տեղաշարժելով դեպի աջ կամ դեպի ձախ։ Առաջարկի հիմնական ոչ գնային գործոններն են․
ՌԵՍՈՒՐՍՆԵՐԻ ԳՆԵՐ
Ռեսուրսների գների իջեցումը կրճատում է արտադրության ծախքերը և մեծացնում առաջարկը՝ կորը տեղաշարժելով աջ և հակառակը։
ՏԵԽՆՈԼՈԳԻԱ
Ռեսուրսների տվյալ գների պայմաններում տեխնոլոգիայի կատարելագործումն իջեցնում է արտադրության ծախքերը և մեծացնում առաջարկը՝ կորը տեղաշարժելով դեպի աջ։
ՀԱՐԿԵՐ ԵՒ ԴՈՏԱՑԻԱՆԵ
Ձեռնարկությունների մեծ մասը հարկերը դիտում են որպես արտադրական ծախքեր, որոնց բարձրացումը կրճատում է առաջարկը։ Դոտացիաները հակառակ ազդեցությունն են ունենում, եթե պետությունը սուբսիադավորում է որևէ արդյունքի արտադրություն, ապա կրճատում է ձեռնարկությունների ծախքերը և ավելացնում առաջարկը։
ԱՅԼ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ԳՆԵՐ
Մի ապրանքի գնի բարձրացումը կարող է մեկ այլ ապրանքի առաջարկի կրճատման պատճառ դառնալ։ Ձեռնարկության համար շահավետ է դառնում փոխել արտադրության կառուցվածքը և անցնել համեմատաբար ավելի թանկ ապրանքի արտադրության։
ԱՊԱԳԱ ՍՊԱՍԵԼԻՔՆԵՐ
Գնի կամ եկամուտների ապագայում սպասվող փոփոխությունները կարող են ազդել առաջարկի ներկա մակարդակի վրա։ Եթե սպասվում է գնի բարձրացում, ապա վաճառողները կրճատում են ներկա առաջարկը՝ ապագայում ավելի բարձր գնով վաճառելու ակնկալիքով։
ՎԱՃԱՌՈՂՆԵՐԻ ԹԻ
Տվյալ ճյուղում արտադրողների թվի ավելացման հետ մեծանում է շուկայական առաջարկը՝ կորը տեղաշարժվում է դեպի աջ և հակառակը։
- Փորձեք վերլուծե′լ և ներկայացնե′լ թե համաճարակների,և այլ ոչ կայուն իրավիճակների պայմաններում ինչ ապրանքներ են շուկայում ձևավորում մեծ պահանջարկ և որ ապրանքներն են դադարում պահանջարկված լինելուց:
Այս պահին մեծ պահանջարկ ունեն դեղամիջոցները, դիմակները նաև սնունդը: Հասարակությունը խուճապի է մատնվել և սնունդ շատ է գնում: Հիմականում համճարակի դեպքում շատ են գնում սնունդ և տնտեսական ապրաքները:
Комментариев нет:
Отправить комментарий